Առողջապահության լրատու 4-5.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Նոր բաժանմունք «Նաիրի» բժշկական կենտրոնում
Հայրենիքի համար ամեն մի նոր նախաձեռնում ֆրանսահայ բարեգործ բժիշկներ տեր և տիկին Գևորգ և Թամարա Աբգարյանները իրականացրել են պարտքի ու պատասխանատվության մեծ զգացումով:
Լինելով Փարիզի Hopital Prive Nord Parision (Օպիտա Պրիվե) և Hopital Beajon (Օպիտա Բոժոն) անուն հանած մասնավոր հիվանդանոցների տնօրենն ու սեփականատերը, պարոն Աբգարյանն արդեն երկու տասնամյակից ավելի ձգտում է իր կլինիկաների բժշկական ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանի կլինիկաներում ներդնելով` ծառայություն մատուցել առողջության խնդիրներ ունեցող հայ ժողովրդին:
Այսպիսի մի նախաձեռնությամբ էլ մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնում նա հիմնադրեց քիմիաթերապիայի ժամանակակից բաժանմունք, որը համբավավոր բժիշկ-բարեգործը նվիրել է վաղամեռիկ կնոջ սուրբ հիշատակին:
Բաժանմունքի բացման ժամանակ «Նաիրի» ժշկական կենտրոնի տնօրեն Նարինե Մամիկոնյանը կարևորեց այն հանգամանքին, որ մեր պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի և տևողության բարձրացման հիմնարար խնդիրներին` կիրառելով ԱՀԿ-ի միջազգային բժշկական համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձը և, իհարկե, Սփյուռք-Հայրենիք համագործակցության դրական դրսևորումները:
Եվ, ներկայացնելով ֆրանսահայ բժիշկ-բարեգործ Գևորգ Աբգարյանին, տիկին Մամիկոնյանն իր երախտագիտությունն հայտնեց իրենց կլինիկայում նման անհրաժեշտ բաժանմունք հիմնադրելու առիթով:
Պարոն Աբգարյանը նշեց, որ նմանատիպ առաքելություններով Հայաստան է այցելում 23 տարի շարունակ, սերտ կապեր են ստեղծված «Էրեբունի»,«Շենգավիթ» բժշկական կենտրոնների հետ: Ինչ վերաբերում է «Նաիրի» բժշկական կենտրոնում քիմիաթերապիայի բաժանմունք հիմնադրելու գաղափարին, նա խոստովանեց, որ դա կնոջ վերջին ցանկությունն է եղել:
Պարոն Աբգարյանը փաստեց, որ արդեն մայիս ամսից բաժանմունքը պարբերաբար կընդունի քիմիաթերապիայի կարիք ունեցող քաղցկեղով հիվանդներին: Ընդ որում, բուժումը կիրականացվի բարեգործի վերոհիշյալ հիվանդանոցների ֆրանսիացի փորձառու ուռուցքաբանների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ: Պակաս կարևոր չեն լինի հիվանդների համար ֆրանսիացի հայտնի ուռուցքաբան մասնագետների` պրոֆեսորներ Համելը, Բոազիսը, Շալմեն և այլոց խորհրդատվությունները: Ինտերնետային «օն-լայն» կապի միջոցով կվերահսկվի հիվանդների տվյալների փոխանակումը ֆրանսիացի գործընկերների հետ:
«Մեր նպատակն է, բաժանմունքի հիմնադրման շնորհիվ, հնարավորություն ընձեռել Մայր հայրենիքում եվրոպական չափանիշներին համապատասխան արդյունավետ քիմիաթերապիա իրականացնել: Կկիրառվեն արդիական տեխնոլոգիաներով հագեցած այնպիսի նորագույն ծառայություններ, ինչպիսիք են ցավի կառավարումը, հոգեբանական խորհրդատվությունը, ճիշտ սնվելու և կենսակերպի վերականգնումը: Բնական է, բարձրակարգ քիմիաթերապիան կիրականացվի նորագույն սարքավորումներով, հանգամանք, որ մեր հայրենակիցներին կյանքի երկարացման երաշխիքներ է խոստանում: Բաժանմունքում հիվանդների բուժման աշխատանքները կիրականացնեն «Նաիրի» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին և քիմիաթերապևտ Արմինե Զարգարյանը»,- նշեց պարոն Աբգարյանը:
Նա, միաժամանակ, հավաստիացրեց, որ առաջիկայում իրենց համագործակցությունը Հայաստանի կլինիկաների հետ կընդլայնվի, մտադիր են առավել մեծ ծավալներով քիմիաթերապիայի բաժանմունք բացել նաև ակադեմիկոս Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնում:
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Հ.Գալստյանը բժիշկ Աբգարյանի քայլը համարելով հայրենանվեր նախաձեռնում, հույս հայտնեց, որ այդ բաժանմունքը ևս հագեցված կլինի վերջին սերնդի ուռուցքաբանական սարքավորումներով և դեղորայքով, որոնք հիվանդների բուժումը կդարձնեն առավել արդյունավետ:
Այնուհետև քիմիաթերապիայի բաժանմունքի բացման կարմիր ժապավենը կտրելով «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենն ու նախաձեռնության հեղինակ Գևորգ Աբգարյանը շնորհանդեսի մասնակիցներին ծանոթացրին նորաբաց բաժանմունքին:
16.05.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ